Խառը մենամարտերի (ММА) աստղեր, UFC-ի նախկին չեմպիոններ Քոնոր Մաքգրեգորն ու Հաբիբ Նուրմագոմեդովը հրավիրված են 41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուի և 32-ամյա Ջորջինա Ռոդրիգեսի հարսանիքին, հաղորդում է MMAWeekly-ն։
Հրավիրվածների մեջ են նաեւ երաժիշտներ Դրեյքը, Ռիհանան, Ջենիֆեր Լոպեսը, բլոգեր IshowSpeed–ը, հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը։
Պսակադրությունը տեղի կունենա օգոստոսի 8-ին Ֆունշալի եկեղեցում, հարսանյաց հանդեսը՝ նույն քաղաքի Savoy Palace 5-աստղանի հյուրանոցում։