Իտալիան մեկ ամսով սահմանային վերահսկողություն է սահմանել Իսպանիայի հետ

Իտալիան կասեցրել է Շենգենյան համաձայնագիրը Իսպանիայի հետ և սահմանային հսկողություն է սահմանել ժամանողների համար՝ Սեուտայում միգրանտների ճգնաժամի պատճառով, հաղորդում է El Economista թերթը։

«Իտալիայի Ներքին գործերի նախարարությունը հրամայել է մեկ ամսով կասեցնել Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագիրը և վերականգնել վերահսկողությունը նավահանգիստներում ու օդանավակայաններում՝ կապված Սեուտայում միգրանտների ճգնաժամի հետ», – գրում է հրատարակությունը։

Ինչպես նշում է թերթը, վերահսկողությունը կլինի ընտրողական՝ առաջին հերթին թիրախավորելով երրորդ երկրների քաղաքացիներին՝ համոզվելու համար, որ նրանք ունեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։

«Իտալիան սկզբում մտադիր էր ամբողջությամբ փակել Իսպանիայի հետ սահմանը, սակայն դա կառաջացներ ծայրահեղ ճգնաժամ ամառային զբոսաշրջային սեզոնի գագաթնակետին», – գրում է The Economista-ն։

Leave a Comment