Վահե Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար։
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Հայաստանի Հանրապետության նախագահը։
Հրամանագրում նշվում է, որ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ Վահե Հովհաննիսյանը նշանակվել է ֆինանսների նախարար։