Քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում «Հայաստան» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Հ․Դ․-ն և շտաբներից մեկի ղեկավար Հ․Ս․-ն, դաշինքի հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռել են Ս․Մ․-ին՝ նրան աշխատանքի տեսքով քողարկված ձևով խոստանալով վճարել 150 հզր ՀՀ դրամ գումար։
«Նախաքննության ընթացքում հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Հ․Ս․-ի և Հ․Դ․-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը): Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter