
Ազգային ժողովը քննարկում է խորհրդարանի նախագահի երեք տեղակալների ընտրության հարցը:
«Քաղաքացիական պայմանագրից» Ազգային ժողովի փոխնախագահների թեկնածուներն են Հայկ Կոնջորյանը և ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը: «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության Աժ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյան է:
ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի, ինչպես նաև մշտական հանձնաժողովներից չորսի նախագահների պաշտոնները օրենքով հատկացված են ընդդիմությանը: