Օդի ջերմաստիճանը կփոխվի՞․ եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի  5-7-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Օգոստոսի 3-7-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Leave a Comment