ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսօր կկայանան Իրանի հետ բանակցությունները։ Սակայն նա հրաժարվել է համաձայնության հասնելու համար վերջնաժամկետ սահմանել։
Նյու Ջերսիում անցկացրած հանգստյան օրերից հետո Վաշինգտոն վերադառնալով՝ Թրամփը հայտնել է, որ բանակցությունները կսկսվեն երկուշաբթի կեսօրից հետո, սակայն չի հստակեցրել, թե որտեղ են դրանք անցկացվելու և ովքեր են մասնակցելու դրանց:
«Ես կնախընտրեի՞ գործարք կնքել: Ես չեմ ձգտում մարդկանց սպանել, որովհետև մարդիկ են մահանում, շատ մարդիկ են մահանում, և մենք դա չենք ուզում»,- ի պատասխան ասել է Թրամփը:
