Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է — Հայաստանի Հանրային Ռադիո

Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում մինչեւ օգոստոսի 6-ն  սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, կանխատեսում է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը։

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։

Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին` քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

Ցերեկը կլինի 35- 37, երեկոյան` 30- 32, գիշերը` 22- 24 աստիճան։

Leave a Comment