Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է պայքարել անօրինական ներգաղթյալների հոսքի դեմ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է, որ կառավարությունը «անողոք» կնվազեցնի նավակներով երկիր ժամանող անօրինական միգրանտների թիվը։

«Times» թերթի տվյալներով՝ հուլիսի 20-ին՝ Բըրնհեմի պաշտոնը ստանձնելուց ի վեր, երկիր նավակներով ժամանել է ավելի քան 2000 միգրանտ։

«Մենք անողոք ենք լինելու։ Մարդիկ ուզում են, որ այս խնդիրը լուծվի», – ասել է նա՝ խոսելով երկիր մուտք գործող անօրինական ներգաղթյալների մասին։

Միևնույն ժամանակ, ըստ վարչապետի, իշխանությունները պետք է ստեղծեն նաև անվտանգ երթուղիներ։ Բըրնհեմը հավելել է, որ Լոնդոնը նախատեսում է կրկնապատկել Լա Մանշի բրիտանական կողմում գտնվող իրավապահ մարմինների աշխատակիցների թիվը։

Leave a Comment