
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է օգոստոսի 3-ին Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ բանակցությունների մասին։
«Կարծում եմ՝ գործարք կա։ Կա գործարք Հորմուզի նեղուցի վերաբերյալ։ Այնուհետեւ կլինի համաձայնություն միջուկային հարցի շուրջ կամ, կարելի է ասել, Իրանի ապամիջուկայնացման վերաբերյալ»,- լրագրողներին ասել է նա։
Նա եւս մեկ անգամ շեշտել է, որ ԱՄՆ-ն որոշել էր Իրանի դեմ նոր հարձակում չսկսել՝ Մերձավոր Արեւելքի երկրների խնդրանքով։ Թրամփի խոսքով՝ Թեհրանն էլ իր հերթին Վաշինգտոնին խնդրել էր նոր հարվածներ չհասցնել։
Միեւնույն ժամանակ, Թրամփը հավելել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է հարձակում սկսել «ցանկացած պահի, երբ ցանկանանք»։