Հունաստանում հրդեհաշիջման ուղղաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել

Հունաստանում հրդեհաշիջման ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է երկու մարդ՝ հույն և ռումինացի քաղաքացիներ, հայտնել է հրշեջ ծառայությունը։ Ավելի վաղ հրշեջ ծառայությունը հայտնել էր, որ մայրաքաղաքի Ատտիկա շրջանում հրդեհը մարելիս երկու ուղղաթիռներ բախվել են։

«Երկու ուղղաթիռներում չորս մարդ է եղել, որոնցից երկուսը Հունաստանի քաղաքացիներ էին, իսկ երկուսը՝ օտարերկրյա քաղաքացիներ։ Երկու ուղևոր կենդանի են գտնվել, իսկ մյուս երկուսը՝ անգիտակից վիճակում», – ասվում է ծառայության հայտարարության մեջ, որը հրապարակվել է «Պրոտո Թեմա» թերթում։

Հրատարակության տվյալներով՝ ենթադրվում է, որ վթարի պատճառը մարդկային սխալն է եղել։ Թերթը նշում է, որ ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են խորը կիրճում։

Զոհերը ուղղաթիռներից մեկի անձնակազմն էին. օդաչուները Ռումինիայի քաղաքացիներ էին, իսկ համակարգողները՝ Հունաստանի քաղաքացիներ։

Leave a Comment