Ինդոնեզիայում լաստանավ է հրդեհվել․ հինգ մարդ զոհվել է, 41-ը՝ անհետ կորել

Կիրակի առավոտյան Ինդոնեզիայի Մադուրա կղզու ափերի մոտ լաստանավ է հրդեհվել, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ, իսկ 41-ը՝ անհետ կորած է համարվում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկրի որոնողական-փրկարարական գործակալությանը։

Reuters-ը հաղորդում է, որ միջադեպի ժամանակ նավը Ինդոնեզիայի Սուրաբայա նավահանգստից ուղևորվում էր Մակասար քաղաք։ Նավում եղել է մոտավորապես 270 ուղևոր և անձնակազմի անդամ, որոնցից 225-ը փրկվել են։

Գործակալության տվյալներով՝ նավի հրդեհի պատճառը դեռևս անհայտ է։ Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները։

Leave a Comment