Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Հորդանանում ոչնչացրել է երեք ամերիկյան F-35 կործանիչ, հաղորդում է IRNA-ն։
Օգոստոսի 1-ի առավոտյան ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերը մի քանի բալիստիկ հրթիռներ են արձակել Ալ-Ազրաք ավիաբազայի ինքնաթիռի սպասարկման անգարի և կայանատեղիի վրա։
«Հարձակման արդյունքում ոչնչացվել են երեք F-35 կործանիչներ և վնասվել ևս երեքը», – ասվում է հրատարակության մեջ։
Հինգշաբթի օրը Իրանն արդեն հայտնել էր Հորդանանի ամերիկյան բազայում նման երեք ինքնաթիռների ոչնչացման մասին։