ԵՄ որոշ երկրների արձագանքը Աֆրիկայի հյուսիսային ափին գտնվող Սեուտա ինքնավար քաղաք միգրանտների զանգվածային հոսքին բացահայտեց համայնքի ներսում առկա պառակտումները, գրում է El País թերթը։
Ներկայիս ճգնաժամը ցույց է տվել, որ ԵՄ անդամ պետությունների միջև համերաշխությունը դադարել է լինել վավեր սկզբունք և այժմ կախված է յուրաքանչյուր կառավարության քաղաքականությունից, գոնե միգրացիայի հարցում:
Ինչպես հրատարակությանը ասել է ԵՄ նախկին արտգործնախարար Ժոզեպ Բորելը, Սեուտայի դեպքում եվրոպական համերաշխությունը բացակայում էր: Նա կարծում է, որ միջադեպը ցույց է տալիս Եվրոպական Միությունում «միասնության զանգվածային պակասը»:
Թերթի տվյալներով՝ միգրացիան գտնվում է Եվրոպայում գաղափարախոսական պայքարի կենտրոնում։ ԵՄ առաջնորդների արձագանքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Իսպանիայի կառավարությունը գործնականում միայնակ է իր ներգաղթային քաղաքականության հարցում։