Մարոկկոյից անօրինական ժամանող միգրանտները ժամերով մնում են ծովում՝ իսպանական Սեուտա անկլավի ափերի մոտ՝ տատանվելով ափ իջնել, որը պարեկում են զինվորականները, ոստիկանությունը և քաղաքացիական գվարդիան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Մարդիկ երկար ժամանակ մնում են ջրի մեջ՝ հետևելով ցամաքում անվտանգության ուժերի տեղաշարժերին։ Երբ պարեկային խմբերը մոտենում են ափին գտնվող միգրանտների խմբերին, նրանք ցրվում են՝ թաքնվելով շենքերի ետևում, կամուրջների տակ և այլ դժվարամատչելի վայրերում, մինչդեռ որոշները վերադառնում են ծով։
Հարյուրավոր անօրինական ներգաղթյալներ շարունակում են թափառել Տարախալ սահմանային անցակետի մոտ գտնվող ափին և փողոցներում, որը գտնվում է Սեուտայի և Մարոկկոյի սահմանին: Նրանցից շատերը հոգնած են թվում՝ օրեր շարունակ բավարար քուն, սնունդ կամ ջուր չունենալուց հետո: