Ռուբեն Ռուբինյանից առաջարկ եմ ստացել ղեկավարել Աժ աշխատակազմը․ Դավիթ Համբարյան

Ռուբեն Ռուբինյանից առաջարկ եմ ստացել ղեկավարել Աժ աշխատակազմը․ Դավիթ Համբարյան

Ես առաջարկ եմ ստացել Ռուբեն Ռուբինյանից ղեկավարել Աժ աշխատակազմը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ներքին գործերի նախկին փոխնախարար Դավիթ Համբարյանը։

Նա հայտնել է, որ համապատասխան առաջարկը ստացել է Ռուբեն Ռուբինյանից, և ընթացակարգային հարցերը լուծելուց հետո տեղեկությունը պաշտոնապես կհաստատվի։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կբավարարի՞ իր փորձը խորհրդարանի մեծ աշխատակազմը ղեկավարելու համար, Համբարյանը հիշեցրել է, որ նախկինում եղել է երկու նախարարությունների փոխնախարար, ինչպես նաև ղեկավարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment