Թեհրանը ցանկանում է ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքել, որը կներառի Հորմուզի նեղուցում նավագնացությունը և Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը, պնդել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Իրանը կառուցում էր հրթիռներով սովորական վահան։ Նրանք դեռ ունեն հրթիռներ, դեռ ունեն անօդաչու թռչող սարքեր, դեռ կարող են վնաս հասցնել, բայց այլևս չունեն սովորական վահան, որի ետևում կարող են թաքնվել։
Սա միակ պատճառն է, որ նրանք այժմ ցանկանում են ապամիջուկայնացման համաձայնագիր, նեղուցների վերաբերյալ համաձայնագիր, քանի որ մենք այժմ գործում ենք ուժի դիրքերից», – ասել է Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում։