Որքան են արժեցել Փաշինյանին Լեհաստանի նախագահի նվիրած ճարմանդները. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 17,2024 11:23

«Նոյեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությանը։ Այս այցը, կարծես, փոքր-ինչ թանկ է նստել Լեհաստանի նախագահի վրա։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կողմից ստացել է նվեր՝ տղամարդու հագուստի թեւքածալի վրա տեղադրվող ճարմանդ՝ 3 զույգ, 925 հարգի արծաթից, քարերով։ Քարերը՝ սաթ, օինքս։

Զարդի արժեքը կազմել է 74 հազար 577 դրամ։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment