«Ուժեղ Հայաստան»-ի Աժ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության Աժ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյան է: Այս մասին «Ազատությանը» հայտնեց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

Հարցին, թե ինչ սկզբունքով են Վարդևանյանն ընտրել, Կարապետյանը պատասխանեց՝ հաշվի առնելով նրա փորձը, պրոֆեսիոնալիզմը: Նա ընդգծեց, որ փաստաբան Արման Վարդևանյանը լավագույն մասնագետներից է:

ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի, ինչպես նաև մշտական հանձնաժողովներից չորսի նախագահների պաշտոնները օրենքով հատկացված են ընդդիմությանը:

Leave a Comment