Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահար կնոջ մարմինը

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրենց ցած է նետել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 50-55 տարեկան կնոջ մարմին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 53-ամյա Սվետլանա Դ․-ն է, ով մասնագիտությամբ դաշնակահար է։

Leave a Comment