
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Երևան կենտրոն Ամիրյան 8 շենքի դիմաց կատարված երեկվա տեսանյութն է , ասեմ որ բնակվելով մոտ այս միջադեպին, իմ համար նորություն և զարմանալու չէր, անցյալ տարի նույն կրկնվեց 100 մետր ներքև սրճարանի մուտքի մոտ, սրճարանի մուտքը վառվեց ես շուտ գնացի հոսանքազրկեցի սրճարանը, դրանից առաջ էլի էր եղել , այսինքն ՀԵՑ -ը չի կարողանում ապահովել բնակիչների և զբոսաշրջիկների անվտանգությունը, իբրև մալուխները մտցրեցին գետնի տակ , բայց արի ու տես անորակ գործ են արել»: