«Սանթոսի» թանգարանում տեղադրվել է Նեյմարի կիսանդրին

Բրազիլական «Սանթոս» ակումբի թանգարանում տեղադրվել է 34-ամյա հարձակվող Նեյմարի կիսանդրին: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ինձ համար մեծ պատիվ է լինել «Սանթոսի» պատմության մի մասը։ Շնորհակալ եմ Աստծուն, ընտանիքիս և բոլոր երկրպագուներին, որոնք աջակցել են ինձ հենց առաջին օրվանից։ Մենք ունեցել ենք շատ վառ պահեր, բայց նաև դժվար ժամանակներ, և Դուք միշտ եղել եք իմ կողքին»,- գրել է Նեյմարը՝ տեղադրելով կիսանդրու հետ լուսանկարը:

34-ամյա ֆուտբոլիստը 2025-ի հունվարին վերադարձել էր «Սանթոս», որի սանն է եղել։

Օրերս Նեյմարը հայտարարեց Բրազիլիայի հավաքանում կարիերան ավարտելու մասին։

Leave a Comment