ԱՄՆ Արևմտյան թեմերի առաջնորդները հյուրընկալվել են ՀՀ հյուպատոսարանում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը հյուպատոսությունում հյուրընկալել են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հավատքի, միասնության և քրիստոնեական արժեքների նկատմամբ Հայաստանի հանձնառության կարևորությանը։

Leave a Comment