Կիևի վրա զանգվածային հարձակում. կան զոհեր և վիրավորներ

Օգոստոսի 1-ի գիշերը Կիևում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 9 մարդ, 28-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ չորս երեխա։

Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Թշնամու հարձակման հետևանքով մայրաքաղաքում զոհվել է ինը մարդ։ Վիրավորվել է Կիևի 28 բնակիչ, այդ թվում՝ չորս երեխա։ 18 վիրավոր գտնվում են հիվանդանոցներում։ Մյուսներին բուժօգնություն են ցուցաբերել բժիշկները ամբուլատոր հիմունքներով կամ տեղում», – գրել է Կլիչկոն։

Բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցվել մայրաքաղաքի Դարնիցկի, Գոլոսեևսկի, Դնեպրովսկի, Պեչերսկի, Սվյատոշինսկի, Սոլոմենսկի և Շևչենկովսկի շրջաններին։

 

Leave a Comment