Իտալիայի Նեապոլ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով շենքերը աննշան վնասվել են, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով Իտալիայի հրշեջ ծառայությանը։
Ավելի վաղ Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ Նեապոլից 10 կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժ։
«Իտալական հրշեջ ծառայությունը հայտնել է, որ Նեապոլում և շրջակայքում շենքերին հասցված աննշան վնասների մասին հաղորդագրություններ կան, սակայն հավելել է, որ իրենց անձնակազմը օգնության կամ բնակիչներին փրկելու որևէ հրատապ խնդրանք չի ստացել», – ասվում է գործակալության հրապարակման մեջ։