2026 թվականի հուլիսի 28-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել զինծառայողի վերաբերյալ քրեական գործ։ Գործը մակագրվել է դատավոր Արսենի Բաբախանյանին։ Iravaban.net–ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները
Ն․ Ա․ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատժի սպառնալիքով արգելված, այն արարքի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 93353 զորամասի պարենի, իրային գույքի և ռազմատեխնիկական ունեցվածքի առբերման գումարտակի պարենի և իրային գույքի առբերման 2-րդ վաշտի պարենի և իրային գույքի առբերման 1-ին դասակի 1-ին ջոկի ավագ վարորդ, կոչումով շարքային, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում, այն է՝ 2026 թվականի մարտի 10-ին՝ ժամը 10:00-ից հետո մինչև 2026 թվականի մարտի 10-ին՝ ժամը 14:50-նն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ 93353 զորամասի հրամանատարի 2026 թվականի մարտի 9-ի թիվ 141 հրամանի հիման վրա «Կամազ 43118» մակնիշի ՊՆ 1998 S զինհամարանիշի ավտոմեքենայով բեռնափոխադրումներ կատարելու՝ ՀՀ ՊՆ N զորամասից դուրս գալուց հետո ՀՀ ՊՆ N1 զորամաս ընթանալու ժամանակ, ապօրինի գործածել է ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշմամբ սահմանված կաննաբինոիդների խմբին պատկանող թմրամիջոց, որից հետո Մեծամոր քաղաքի սկզբնամասից հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ՀՀ ՊՆ ՌՈ Էջմիածնի բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել է:
Այսինքն՝ Ն․ Ա․ կատարել է հանցանք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 531-րդ հոդվածի 1-ին մասով։
Ն․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 531-րդ հոդվածի 1-ին մասով։
Դատարանը գործը վարույթ է ընդունել հուլիսի 29-ին։ Նախնական դատալսումները նշանակվել են 2026 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 12:30-ին։
Ն․ Ա․-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։