ՈւԵՖԱ-ն ընդդեմ ՖԻՖԱ-ի․ Եվրոպայի խորհուրդը խոսել է կանոնների և կառավարման մասին

ՈւԵՖԱ-ն ընդդեմ ՖԻՖԱ-ի․ Եվրոպայի խորհուրդը խոսել է կանոնների և կառավարման մասին

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ)՝ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) հովանու ներքո անցկացվող մրցաշարերը բոյկոտելու որոշումը կապված է ոչ թե ֆուտբոլի, այլ կազմակերպության գործունեության կարգավորման հետ։ Ինչպես հայտնում է Politico-ն, այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։

«Սա ֆուտբոլային պատմություն չէ։ Սա կանոնների մասին պատմություն է․ այն մասին, թե ով է դրանք գրում, արդյոք դրանք կիրառվում են, և ով կարող է դրանք փոխել»,- ասել է նա։

Բերսեն նաև նշել է, որ «ֆուտբոլին բաժնետեր պետք չէ, նրան կանոններ են պետք»։ Նրա խոսքով՝ վերջերս կայացած աշխարհի առաջնությունը «բացահայտել է կառավարման խնդիրներ», այդ թվում՝ ԱՄՆ հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունի որակազրկման չեղարկումը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ հեռախոսազրույցից հետո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն նախատեսում է մասնավոր ներդրողներին վաճառել աշխարհի առաջնության առևտրային իրավունքների մասնաբաժինը։ ՖԻՖԱ-ում հայտարարել էին, որ նման սխեման կարող է ներգրավել 4,2 միլիարդ դոլար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment