Լեհաստանը կործանիչներ է բարձրացրել օդ

Լեհաստանը կործանիչներ է բարձրացրել օդ՝ հետևելու Բալթիկ ծովի վրա ռուսական Իլ-20 ինքնաթիռի թռիչքին։

Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը՝ ընդգծելով, որ ռուսական օդանավը չի խախտել օդային տարածքի սահմանները։


«Մինչև կեսօր մեր F-16 երկու ինքնաթիռները Կոլոբժեգից 40 կիլոմետր հյուսիս արձանագրել են ռուսական Իլ-20 հետախուզական ինքնաթիռը։ Դա տեղի է ունեցել Բալթիկ ծովի վրա։ Մեր օդային տարածքը չի խախտվել»
,- հայտարարել է նախարարը։

Leave a Comment