Ակտիվ կյանքը շատ է սազում Երևանին. լուրջ քանդումներ են տեղի ունենալու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ակտիվ կյանքը շատ է սազում Երևանին. լուրջ քանդումներ են տեղի ունենալու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Radar Զրույց»-ի այսօրվա հյուրն է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը։

Պետոյանը նշեց․

«Այն աշխատանքից, որ կատարվում է վարչական շրջաններում կամ քաղաքապետարանում, շատ դեպքերում երևում է միայն վերջնարդյունքը, որի ետևում արված ողջ աշխատանքն ու փուլերը ոչ ոք չի տեսնում։ Օրինակ, վերջերս փակել ենք բազմաթիվ «գրպանիկներ», որոնք նախկինում զավթված կայանատեղիներ էին, իսկ հիմա դարձել են կանաչ գոտիներ»։

Անդրադառնալով հարցին, թե ինչ սկզբունքով է ընտրվում աշխատանքների ընթացքը, Պետոյանը նշեց․

«Տեղեկատվությունը հավաքագրում ենք տարբեր աղբյուրներից․ առաջինն անձնական դիմումներն են, որոնք կարող են լինել և՛ առերես, և՛ առցանց․ դրանք մեր «Ակտիվ քաղաքացի» համակարգով ստացված դիմումներն են։ Օրինակ, մայթերի տեսանկյունից՝ նայում ենք, թե որն է ավելի զբոսաշրջային, որը՝ ավելի մարդաշատ, որը՝ ավելի խնդրահարույց։ Մենք, օրինակ, այս վերջին տարում, կարծում եմ, 5-6 լիովին նոր մայթ կառուցեցինք, որտեղ ընդհանրապես մայթ չկար․ դա Կողբացի փողոցում էր, Բայրոնի հատվածում էր, Արամի փողոցում լայնացում արեցինք, շուտով Բյուզանդի փողոցում ենք սկսում։ Այսինքն, ըստ կարևորության հավաքագրվում են, հետո տալիս ենք նախագծման, ապա, բյուջեից կախված, արդեն իրականացնում»։

Խոսելով ապամոնտաժվող ապօրինի շինությունների մասին՝ Պետոյանը նշեց, որ, ցավոք, նմանատիպ շինությունները դեռ շատ են Երևանում, այդ թվում՝ Կենտրոնում․

«Հիմնական առաջնահերթությունը տրվում է մայթերին․ օրինակ, երեկ Աբովյան — Սայաթ-Նովա խաչմերուկում ազատվեց տարիներով փակված գեղեցիկ պուրակը, որն այնտեղ եղել էր նախկինում։ Հիմնական շեշտը դնում ենք մայթերի վրա՝ ըստ անցանելիության, ինչպես նաև աշխատում ենք բակերում, որտեղ նույնպես բարեկարգում պետք է իրականացնենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment