Իսպանիայի սահմանին մարոկկացի միգրանտների հետ միջադեպին արձագանքել են եվրոպացի առաջնորդները։
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է դիտարկի սահմանային հսկողությունից ազատ Շենգենյան գոտու գործողության կասեցման հարցը. «Սրանք տագնապալի կադրեր են Սեուտայից»,- ասված է «Reuters» գործակալությանը Ֆրեդերիկսենի փոխանցած հայտարարության մեջ:
«Ինքնին հասկանալի է, որ ԵՄ-ն պետք է անհապաղ ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը և դիտարկի բոլոր տարբերակները, ներառյալ Շենգենյան գոտու շրջանակներում համագործակցության կասեցումը: Անվերահսկելի ներգաղթը սպառնալիք է Եվրոպայի և Դանիայի համար»։
Նա նաև հայտնել է, որ խոսել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ, և իրենք «կազմակերպելու են եվրոպական առաջնորդների հանդիպում՝ իրավիճակը քննարկելու համար»։
Ջորջիա Մելոնին էլ իր հերթին հայտարարել է, որ Իսպանիայի Սեուտա էքսկլավ անօրինական միգրանտների հոսքը լուրջ սպառնալիք է ստեղծում Եվրոպայի սահմանային անվտանգության համար:
