Մ-17 ԱԱ․ Դավիթ Բալեյանը կիսաեզրափակչում է – armeniatoday.am

Բաքվում ընթացող մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Բալեյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ 

Հայ ըմբիշը քառորդ եզրափակչում 4:1 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Սաբա Մինդիաշվիլիին և երեկոյան կգոտեմարտի եզրափակչի ուղեգրի համար։

Հունահռոմեական ոճը ըմբիշ, 71 կգ քաշային կարգում հանդես եկող Ջանես Նազարյանը Բաքվում հռչակվել էր աշխարհի Մ17 չեմպիոն։ Հայաստանը ներկայացնող Գևորգ Հարությունյանը և Արարատ Ավետիսյանը դարձել էին առաջնության բրոնզե մեդալակիրներ։

Leave a Comment