Մարդիկ սխալմամբ կարծում են, թե եթե փակեն աչքերն ու չտեսնեն այն ահռելի վտանգները, որոնց առաջ կանգնած է մեր երկիրը, ապա այդ խնդիրներն այլևս գոյություն չեն ունենա. Աբովյան

Tert.am-ը գրում է.


Մարդիկ սխալմամբ կարծում են, թե եթե փակեն աչքերն ու չտեսնեն այն ահռելի վտանգները, որոնց առաջ կանգնած է մեր երկիրը, ապա այդ խնդիրներն այլևս գոյություն չեն ունենա: Այս մասին գրել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը:



«Գագիկ Ծառուկյանի վերջին ուղերձը բանտից, ըստ էության, արտացոլումն է այն սարսափելի իրականության, որը մեզ շրջապատում է, և որից, ցավոք, շատերը փորձում են փախչել։ Դա հասկանալի է․ մարդիկ սխալմամբ կարծում են, թե եթե փակեն աչքերն ու չտեսնեն այն ահռելի վտանգները, որոնց առաջ կանգնած է մեր երկիրը, ապա այդ խնդիրներն այլևս գոյություն չեն ունենա։

Բայց նրանք սխալվում են։ Եվ այդ սխալի գինը կարող են լինել այնպիսի գործընթացներ, որոնք բոլորիս կկանգնեցնեն անխուսափելի ցնցումների առաջ։


Ըստ էության, Ծառուկյանն ասում է, որ եթե նոր Ազգային ժողովում չլինի ճգնաժամը հաղթահարելու բովանդակային ծրագիր, իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։

Իզուր չէ, որ իր ուղերձում բանտից նա հիշեցնում է, որ ինքն ու իր թիմը (որի անդամը լինելու պատիվը նաև ես ունեմ) ընտրություններին մասնակցեցին «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ Այդ ծրագրի հիմնական նպատակը հենց այն էր, որպեսզի ձևավորվի երկրի այնպիսի քաղաքական և տնտեսական ուղեգիծ, որը թույլ կտա չեզոքացնել առկա վտանգները և Հայաստանը դնել կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ուղու վրա։

Այսօր հարցը նույնիսկ այն չէ, թե ով է մեղավոր։ Ամենակարևոր հարցը մեկն է՝ ի՞նչ անել։

Ինչպե՞ս դուրս բերել Հայաստանը այն աշխարհաքաղաքական թակարդից, որի մեջ մենք ինքներս մեզ տարանք՝ կուրացած ատելությունից և պառակտվածությունից։

Բանտում գտնվելով և ենթարկվելով ճնշումների՝ Ծառուկյանը, այնուամենայնիվ, անդադար կրկնում է մի պարզ ճշմարտություն․ մենք իրավունք չունենք դառնալու Ռուսաստանի և Եվրոպայի, ԱՄՆ-ի և Իրանի միջև դիմակայության հարթակ։ Մենք իրավունք չունենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերությունները կառուցելու այնպես, որ մի օր ստիպված լինենք ընտրություն կատարել «կամ-կամ» սկզբունքով։

Անկասկած, ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև արհեստականորեն ստեղծված ընտրության շուրջ առաջացած լարվածությունը հենց այն քաղաքականության հետևանքն է, որի արդյունքում Հայաստանը վերածվում է գլոբալ դիմակայության մի մասի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment