Բաքվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում 55 կգ քաշային Դավիթ Բալեյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ։ Որակավորման փուլում Դավիթը հաղթել է լեհ մարզիկին, իսկ 1/8 եզրափակչում նրա մրցակիցը, մեքսիկացի ըմբիշը դուրս չի եկել մրցագորգ։
1/4 եզրափակչում Դավիթը կմրցի վրացի ըմբիշ Սաբա Մինդիաշվիլիի հետ։