Խոշոր միջոցառում Tashir Arena-ում՝ MMA-ի աստղերի և Արման Ծառուկյանի մասնակցությամբ

Օգոստոսի 1-ին Երևանը կդառնա համաշխարհային մարտարվեստի կենտրոն․ Tashir Arena-ում կանցկացվի միջազգային HYPE Fighting մրցաշարը՝ ամառային սեզոնի մարտարվեստի ամենասպասված իրադարձություններից մեկը։

Միջազգային HYPE Fighting պրոմոուշնի կողմից կազմակերպած լայնածավալ մարզական շոուն կմիավորի պրոֆեսիոնալ մարտիկների, համաշխարհային MMA-ի լեգենդների, մարտարվեստի միջազգային համայնքի ներկայացուցիչների և հազարավոր երկրպագուների։

Երեկոյի գլխավոր իրադարձությունը կլինի UFC-ի հայ ամենահայտնի մարզիկներից մեկի՝ Արման Ծառուկյանի հատուկ մենամարտը, որը լինելու է գրեփլինգի կանոններով։ Համաշխարհային մակարդակի մարզիկի մասնակցությունը մրցաշարի առանցքային իրադարձություններից է, որը գրավել է միջազգային հանրության ուշադրությունը։

«Սա իմ առաջին մենամարտն է Tashir Arena-ում, սակայն այս մարզահարթակն արդեն իսկ մեծ տպավորություն է թողել ինձ վրա․ իր տեխնիկական հագեցվածությամբ այն համադրելի է աշխարհի առաջատար մարզական արենաների հետ»,- ասել է Ծառուկյանը։

Ծրագրում կկայանա նաև HYPE Fighting-ի չեմպիոնական մենամարտը․ Դավիթ Խաչատրյանը և Նիկարխոն կպայքարեն չեմպիոնի գոտու համար, որը կլինի մրցաշարի գլխավոր դիմակայություններից մեկը։

HYPE Fighting-ը ներկայացնում է մարզական ժամանցի նոր ձևաչափ, որը համադրում է պրոֆեսիոնալ մենամարտերը, բարձրակարգ կազմակերպչական և արտադրական լուծումները, բեմադրության ժամանակակից տեխնոլոգիաները, դինամիկ լուսային շոուն և խոշոր միջազգային մարզական միջոցառումներին բնորոշ մթնոլորտը։

Tashir Arena-ի ներկայացուցիչների խոսքով՝ Երևանը բոլոր նախադրյալներն ունի ապագայում մարտարվեստի աշխարհի առաջատար ներկայացուցիչների, մարզիկների, մեդիայի և երկրպագուների հանդիպման կարևոր հարթակ, ինչպես նաև Հայաստանի և միջազգային մակարդակում սպորտային ոլորտի զարգացման նշանակալի կենտրոն դառնալու համար։

Ծրագիրը կմեկնարկի ժամը 17:00-ին։ Տոմսերը հասանելի են Tashir Arena-ի պաշտոնական կայքում և տոմսարկղերում։

Tashir Arena-ն Հայաստանի ամենախոշոր բազմաֆունկցիոնալ հարթակն է՝ ստեղծված համաշխարհային արենաների չափանիշներին համապատասխան։ Այն ժամանակակից կենտրոն է, որը միավորում է ժամանցային մշակույթն ու առաջատար տեխնոլոգիաները՝ նպատակ ունենալով դառնալ տարածաշրջանային և միջազգային մակարդակի միջոցառումների նոր առանցքային կենտրոն։

Դահլիճը նախատեսված է շուրջ 2000 հանդիսատեսի համար՝ ներառյալ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց և կարող է հյուրընկալել ամենատարբեր ձևաչափի միջոցառումներ՝ կրկեսային ներկայացումներից ու միջազգային շոուներից մինչև համերգներ, սպորտային մրցաշարեր և այլ միջոցառումներ։

Մեխանիզացված մանեժը հնարավորություն է տալիս ստեղծել ցանկացած ձևաչափի ներկայացումներ և վերափոխել տարածքը՝ ըստ բեմադրական մտահղացման։ Միջազգային փորձագետների մասնակցությամբ մշակված ժամանակակից ակուստիկ համակարգը ապահովում է կատարյալ հնչողություն։ Նոր սերնդի ավելի քան 200 լուսային սարքերն ու ավելի քան 1000 քմ ընդհանուր մակերեսով մուլտիմեդիոն պրոյեկցիոն հարթակները ստեղծում են լիարժեք ընկղմման տպավորություն։

Tashir Arena-ի հանդիսավոր բացումից մի քանի օր առաջ կազմակերպվել էր բարեգործական նախապրեմիերային դիտում հատուկ հյուրերի համար։ Նոր ներկայացման առաջին հանդիսատեսներն էին նրանք, ովքեր հատկապես ջերմության և հոգատարության կարիք ունեն՝ բազմազավակ ընտանիքներ և Արցախից տեղահանված ընտանիքներ, վետերաններ, սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ և բարեգործական հիմնադրամների շահառուներ։

Կարդացեք նաև՝

Կրկեսը վերադառնում է. Tashir Group մշակութային նախագծի մեկնարկից առաջ Երևան են ժամանել կրկեսային արտիստները

«Երեխաները` երեխաների համար». Tashir Arena-ն բարեգործական երեկո է անցկացրել Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ նրա 60-ամյակի առթիվ

Eternia-ն չորս նովելայից բաղկացած պատմություն է․ Բրյունը՝ Երևանի կրկեսի բացման ծրագրի մասին

«Նոր սերնդի կրկես». Վյաչեսլավ Կոլցովը՝ Tashir Arena-ի բացման և Eternia-ի պրեմիերայի մասին

Leave a Comment