
«Միլանի» եւ Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ֆրանկո Բարեզի մահացել է 66 տարեկանում։ Նախորդ տարի նա վիրահատվել էր՝ թոքում հանգույց հեռացնելու նպատակով։
Բարեզին իր ամբողջ կարիերան անցկացրել է «Միլան» ակումբում, որտեղ 15 տարի եղել է թիմի ավագը։ Նրա անվան հետ է կապված ակումբի պատմության լավագույն շրջանը․ 1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին «Միլանը» հինգ անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն եւ երեք անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնների գավաթը (Չեմպիոնների լիգան)։
Այդ տարիներին «Միլանը» հատկապես հայտնի էր իր պաշտպանությամբ, որի առաջատարը Բարեզին էր։ 1991-1993 թվականներին ակումբը 58 անընդմեջ հանդիպում պարտություն չի կրել, իսկ 1993/94 մրցաշրջանում 34 խաղում բաց է թողել ընդամենը 15 գոլ։
Իտալիայի հավաքականի կազմում Բարեզին անցկացրել է 81 հանդիպում։ Նա 1982 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, թեեւ այդ առաջնությունում խաղադաշտ դուրս չի եկել։ Իսկ 1994 թվականի աշխարհի առաջնությունում, լինելով հավաքականի ավագ, չկարողացավ չեմպիոն դառնալ։ Եզրափակիչից հետո նշանակված 11-մետրանոց հարվածաշարում նա չկարողացավ իրացնել հարվածը։