
Հինգ մարդ է տուժել Վոլգոգրադի մարզի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով, որտեղ վնասվել են բնակելի տներ, արդյունաբերական ձեռնարկություն և Wildberries լոգիստիկ օբյեկտ:
Միաժամանակ հարվածներ են հասցվել Ռոստովի մարզին և Սևաստոպոլին։
Առավել լուրջ հետևանքներ են գրանցվել Վոլգոգրադի մարզում։ Ինչպես հայտնել Է մարզպետ Անդրեյ Բոչարովը, Վոլգոգրադում վնասվել են բազմաբնակարան և մասնավոր բնակելի շենքեր, ինչպես նաև հրդեհներ են բռնկվել վառելիքաէներգետիկ համալիրի արդյունաբերական ձեռնարկությունում: Բոլոր հինգ տուժածները հոսպիտալացվել են։
Հարձակման ֆոնին հրդեհի մասին հայտնել է նաև Wildberries ընկերությունը։ Նշվում է, որ հրդեհ է բռնկվել Վոլգոգրադի լոգիստիկ օբյեկտներից մեկում, տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները: Վնասի չափերը ճշտվում են։
Բացի Վոլգոգրադի մարզից, ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև Ռուսաստանի այլ շրջանների վրա: Ռոստովի մարզում, մարզպետ Յուրի Սլյուսարի խոսքով, երկու մարդ է տուժել։
Միևնույն ժամանակ, Սևաստոպոլում ՀՕՊ ուժերը և շարժական կրակային խմբերը հետ են մղել անօդաչու թռչող սարքերի հարձակումը: Մարզպետ Միխայիլ Ռազվոժաևի տվյալներով՝ ոչնչացվել է երկու ԱԹՍ։