
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, ինչպես նախկինում տեղեկացրել էի, հայց էի ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, այն հայտարարության վերաբերյալ, որը նա արել էր սույն թվականի հունիսի 11-ին։ Նա հայտարարել էր, որ ընդդիմության բոլոր ընտրողները, առանց բացառության, ընտրել են ընտրակաշառքով, իսկ ՔՊ-ի ձայներն օրգանիկ են։
Դատարանը վարույթ է ընդունել հայցը, և այսօր ստացա համապատասխան որոշումը։
Շարունակելի…»։
Աղբյուրը` Սոֆյա Հովսեփյան