Իրանը հայտարարել է Քուվեյթում գտնվող ավիաբազայի ուղղությամբ հարվածների մասին, հայտնում է Press TV-ն։
«Իրանական բանակը հայտարարել է, որ իր կամիկաձե-անօդաչուները հարվածել են Քուվեյթի «Ահմադ ալ-Ջաբեր» ավիաբազայում գտնվող կործանիչների անգարներին, արբանյակային կապի համակարգերին և սարքավորումների պահեստներին», — հաղորդել է լրատվամիջոցի «Տելեգրամ»-ալիքը։