31 Հուլիսի 2026, 11:00
Ազգությամբ հայ նկարչուհի և ռեժիսոր Էլեոնորա Էքսերջյանը վերջերս հայտնվել է համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում. նա ամուսնանալու է արքայադուստր Մարգարեթի թոռան և Եղիսաբեթ II-ի զարմիկի՝ Սեմյուել Չատոյի հետ:
Էքսերջյանը մի քանի անգամ այցելել է Հայաստան և ֆիլմեր նկարահանել դրա մասին: 2022 թվականին նրա առաջին այցելությունը ոգեշնչել էր ստեղծելու իր դեբյուտային «Երևակայական բնապատկերներ» ժապավենը, որը լույս էր տեսել 2024 թվականին: 2025 թվականի գարնանը նա նորից էր այցելել հայրենիք և նկարահանել «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը՝ կոմպոզիտոր Մեդիսոն Ուիլինգի երաժշտությամբ: Ժապավենը համադրում է Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի կադրերը՝ ուսումնասիրելով բնապատկերի և ճարտարապետության դերը մշակութային հիշողության ու քաղաքական պատումների մեջ:
2026 թվականին ֆիլմը ցուցադրվել է Լոնդոնի «Messums» պատկերասրահում՝ Էքսերջյանի համանուն ցուցահանդեսի շրջանակում, որը նվիրված էր Սփյուռքի թեմային և հայրենիքի մասին փոփոխվող պատկերացումներին:
Հիշեցնենք, որ Էլեոնորան հայկական արմատներ ունի. նրա պապը՝ գնդապետ Նուբար Մարտին Էքսերջյանը, պատկանում էր Օսմանյան կայսրության հայ ազնվականության ազդեցիկ դասին: Նա կդառնա հայկական ծագմամբ առաջին կինը, որը կմտնի բրիտանական Վինձորների արքայական ընտանիք:

