Իսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդ

Իսպանիայում եւ Ֆրանսիայում արդեն մի քանի օր շարունակ պայքարում են խոշոր անտառային հրդեհների դեմ։ Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ տարածաշրջանին մոտենում է շոգի նոր ալիք։

Վերջին 20 տարվա ընթացքում գրանցված ռեկորդային հրդեհների պատճառներն են շոգ ամառը, կրակի հետ անզգույշ վարվելը, ինչպես նաեւ բազմաթիվ գյուղական տարածքների ամայացումը։ Իսպանիայում այժմ ավելի քան 3000 լքված բնակավայր կա, իսկ գյուղական շրջանների 42 տոկոսը գտնվում է լիակատար անհետացման վտանգի առջեւ, գրում է Forbes- ը։

Իսպանիայում արտակարգ դրություն է հայտարարվել։ Մադրիդի շրջակայքում բռնկված հրդեհը, որը մեկ շաբաթ անց հաջողվել է կայունացնել քաղաքից 50 կմ հեռավորության վրա, տարածվել է շուրջ 770 քառ. կմ տարածքում։ Կրակը շարունակում է տարածվել նաեւ Կաստելյոնում, Սամորայում, Ավիլայում, Լեոնում եւ Սալամանկայում։

Ֆրանսիայում առավել մեծ վնասներ է կրել Ժիրոնդի դեպարտամենտը, որտեղ կրակը շարժվում է դեպի Բորդո քաղաք։ Հրդեհների դեմ պայքարին Ֆրանսիայում ներգրավվել են նաեւ զինվորականներ։

Leave a Comment