ՀԱՄԱՍ- ը հաստատել է զինաթափվելու պատրաստակամությունը, Թրամփը՝ համաձայնության ձեռքբերումը, Իսրայելը՝ կասկածները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Խաղաղության խորհուրդը համաձայնության է հասել Գազայում ՀԱՄԱՍ- ի եւ մյուս զինված խմբավորումների ամբողջական զինաթափման շուրջ։

Նրա խոսքով՝ համաձայնագիրը կիրականացվի փուլ առ փուլ եւ ի վերջո կհանգեցնի իսրայելական զորքերի դուրսբերմանը։

ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը։ Խմբավորման բարձրաստիճան ներկայացուցիչները հայտարարել են, որ Գազայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքում իսկապես համաձայնեցրել են զինաթափման պայմանները։

«Իսրայելը չի միջամտի զինաթափման գործընթացին»,- հայտարարել է խմբավորման ներկայացուցիչը՝ նշելով, որ բանակցությունները տեւել են շուրջ վեց ամիս։

Հաղորդվում է նաեւ, որ ՀԱՄԱՍ- ը միջնորդների հետ կքննարկի համաձայնագրի իրականացման մանրամասները եւ կհամաձայնեցնի դրա կատարման ժամանակացույցը։

«Մենք զինաթափման հետ կապված որեւէ քայլ չենք ձեռնարկի, քանի դեռ Իսրայելը չի լքել հատվածը», — իր հերթին Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՄԱՍ- ի բանակցային խմբի անդամ Ղազի Համադը։

Ըստ BBC- ի` ամերիկացի մի պաշտոնյա լրագրողներին հայտնել է, որ Իսրայելը «շատ թերահավատորեն է վերաբերվում» ՀԱՄԱՍ- ի զինաթափմանը։

 «Մենք լիովին վստահ ենք, որ նրանք կպահպանեն այս համաձայնագիրը, — ասել է նա։ — Իսկ եթե դա տեղի չունենա, ապա, ակնհայտ է, նախագահ Թրամփը շատ, շատ կհիասթափվի»։

Անանուն մնալ ցանկացած իսրայելցի պաշտոնյան, դեռ մինչեւ Կահիրեում բանակցություններում առաջընթացի մասին Թրամփի հայտարարությունը, նշել էր, որ Իսրայելը կմերժի այդ առաջարկը։

Leave a Comment