2026 թվականի հուլիսի 23-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է ընդունվել դիզվառելիքի հափշտակության վերաբերյալ քրեական գործը, որով մեղադրանք է առաջադրվել զորամասի դիզվառելիքի յուրացման համար։ Գործը մակագրվել է դատավոր Արտավազդ Կարապետյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները
Մ․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրեն տրված ուղեգրերի հիման վրա կատարել է երթեր նույն զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում տնտեսել է ընդհանուր 50.154 ՀՀ դրամ արժողությամբ 120լ դիզվառելիք, որը գաղտնի հափշտակել է վերոնշյալ տրանսպորտային միջոցի բաքից՝ տարբեր օրերի ընթացքում, և այն լցնելով տարբեր տարաների մեջ, պահել է մարտական դիրքեր տանող ճանապարհին, ապա տեղեափոխել է իր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցի մեջ:
Մ․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
Մ․ Ա․-ին նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։