«Չելսին» հայտարարել է «Քրիսթալ Փելասի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Մաքսենս Լակրուայի հետ պայմանագիր կնքելու մասին



ArmSport.am-ը գրում է․


«Չելսին» հայտարարեց «Քրիսթալ Փելասի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Մաքսենս Լակրուայի հետ պայմանագիր կնքելու մասին:



26-ամյա ֆուտբոլիստը ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2032 թվականը և կմիանա թիմին 2026/27 մրցաշրջանի մեկնարկին։

Անցյալ մրցաշրջանում Լակրուան ակումբի կազմում անցկացրել է 55 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով երեք գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում:


Ըստ Transfermarkt-ի՝ տրանսֆերի արժեքը կազմել է 60,7 մլն եվրո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment