ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարին քննարկել են ենթակառուցվածքային, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ընդգծվել է փոխկապակցվածության նոր նախագծերի իրականացմամբ ընձեռնվող հնարավորությունների կարևորությունը:
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է ստեղծված իրավիճակին՝ կարևորելով խաղաղության հաստատումն ու առկա խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքերը:
Աշխատանքային այցով Երևանում գտնվող Ղանբարին նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ քննարկել է Հայաստան-Իրան օրակարգային հարցերն ու ընթացիկ աշխատանքները:
