Ռյազանի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքն ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո, հաղորդում է «Ռոյթերս»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ արտադրական գործընթացի վերականգնումը կարող է տևել մոտ երկու շաբաթ։
Ռյազանի նավթավերամշակման գործարանը Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակող ձեռնարկություններից մեկն է։ 2025 թվականին գործարանն արդեն ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը ուկրաինական անօդաչու սարքերի նմանատիպ հարձակումից հետո, որի հետևանքով վնասվել էին արտադրական օբյեկտները։