935-ից՝ 1055 դրամ․ կառավարությունը փոխում է հոգեբուժական կենտրոնների սննդի կարգավորումները

Iravaban.net -ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով ՀՀ կառավարությունը նախատեսում է վերանայել հոգեբուժական կազմակերպություններում գտնվող անձանց սննդի օրական չափաբաժինները։ Նախագծով առաջարկվում է սննդակարգը համապատասխանեցնել ժամանակակից սննդագիտության չափանիշներին, ավելացնել մի շարք կարևոր մթերքների քանակները և սահմանել հատուկ սննդակարգի կարիք ունեցող անձանց համար նոր մոտեցումներ։

ՀՀ կառավարությունը նախատեսում է փոխել հոգեբուժական կազմակերպություններում գտնվող անձանց սննդի չափաբաժինները։ Նոր կարգավորմամբ սննդակարգը կհամապատասխանեցվի ժամանակակից սննդագիտության չափանիշներին, կավելանան մի շարք կարևոր մթերքների քանակները, իսկ հատուկ սննդակարգի կարիք ունեցող անձանց համար կսահմանվեն նոր մոտեցումներ։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1070-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված է արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման կարգը, որի մեջ անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ պայմանավորված հետևյալ հանգամանքներով.

 Որոշմամբ հաստատված կարգում նշվում է, որ արյան բաղադրամասերի պետական պաշարները ստեղծվում են նաև ռազմական դրության և արտակարգ իրավիճակների պայմաններում փոխներարկումային բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման նպատակով, սակայն, անհրաժեշտություն է առաջացել, հստակեցնել և սահմանել բոլոր դեպքերը:

Որոշմամբ հաստատված կարգում նշվում է, որ արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման նպատակով բժշկական կազմակերպությունը հավաքագրում է արյան դոնորների և ստեղծում արյան դոնորների ցանկ: Անհրաժեշտ է նշել, որ արյունատվությունը, նույնիսկ արտակարգ իրավիճակներում, բացառապես կամավոր գործընթաց է և ըստ ցուցակի դոնորների ներգրավումը իրատեսական չէ։

Նաև, արյան ծառայության մարզային բժշկական կազմակերպությունները միավորվել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը և հանդիսանում են կենտրոնի արյան ծառայության մարզային բաժանմունքներ, իսկ Արյունաբանական կենտրոնը անվանափոխվել է:

Նաև, Որոշմամբ հաստատված կարգով նախատեսված է, որ արյան ծառայության մարզային բժշկական կազմակերպությունները յուրաքանչյուր ամիս Արյունաբանական կենտրոնին են ներկայացնում հաշվետվություն` Որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված արյան բաղադրամասերի քանակների առկայության վերաբերյալ, իսկ Արյունաբանական կենտրոնը եռամսյակային հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն: Սակայն, անհրաժեշտ է նշել, որ Որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետով արդեն իսկ սահմանված են արյան պետական պաշարների մշտական չնվազող քանակները, ինչը հանդիսանում է պարտադիր պահանջ, և արյան ծառայության մարզային բաժանմունքները չեն գործում որպես ինքնուրույն առանձին միավորներ, այլ գործում են ««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կազմում և ամենօրյա հսկողության ներքո, ուստի հաշվետվություններ ներկայացնելը նպատակահարմար չէ:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է նաև ««Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» 2025 թ. դեկտեմբերի 24 -ի ՀՕ-463-Ն օրենքի ընդունմամբ:

Առաջարկվող կարգավորումների բնույթը         

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1070-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, մասնավորապես, առաջարկվում է Որոշմամբ հաստատված կարգի.

1) 2-րդ կետը համապատասխանեցնել «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքի 32-րդ հոդվածին,

2) 3-րդ կետում հստակեցնել արյան բաղադրամասերի ստեղծման նպատակը,

3) 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններում, ուժը կորցրած ճանաչելով դոնորների ցանկի վերաբերյալ 5-6-րդ կետերը և «Դոնորների ցանկ»-ի Ձև 1-ը, ինչպես նաև հաշվետվություններ ներկայացնելու վերաբերյալ 8-9-րդ կետերը և «Արյան բաղադրամասերի մասին հաշվետվության» Ձև 2-ը:

 Նաև, Նախագծով առաջարկվում է Որոշման հավելվածից հանել 13-րդ կետը և այն միացնել Նախագծի հավելվածի 4-րդ կետին:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության աշխատակիցների կողմից:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կհստակեցվի և կկանոնակարգվի արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման հետ կապված հարաբերությունները:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետՀայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթծրագիրոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 15-րդ նպատակից:

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Leave a Comment