Շարունակելու եմ նույն պատասխանատվությամբ և նվիրումով աշխատել մեր եզակի տեխնոլոգիական կրթահամալիրի զարգացման ու առաջընթացի համար․ Գոռ Վարդանյան

Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը հայտնում է․

«Հոգաբարձուների խորհրդի միաձայն քվեարկության արդյունքում վերընտրվեցի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում։

Շնորհակալություն ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին՝ անվերապահ վստահության և միաձայն քվեարկության համար։

Շարունակելու եմ նույն պատասխանատվությամբ և նվիրումով աշխատել մեր եզակի տեխնոլոգիական կրթահամալիրի զարգացման ու առաջընթացի համար։

Ի գործ, սիրելի՛ պոլիտեխնիկցիներ»։

Leave a Comment