Քաղաքացին պարեկին 5000 դրամ կաշառք է առաջարկել․ մեղադրանք է առաջադրվել

2026 թվականի հուլիսի 8-ին Հակակոռուպցիոն դատարանում քննության է ընդունվել Բ. Օ.-ի վերաբերյալ քրեական գործը։ Գործը մակագրվել է դատավոր Խաչիկ Ղազարյանին։

Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Դեպքի հանգամանքները

Բ Օ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2026 թվականի հունիսի 20-ին’ ժամը 11:08-ի սահմաններում, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի 1/4 հասցեին հարակից ավտոճանապարհի հատվածում պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Ա․ Ս․-ին որպես կաշառք առաջարկել է 5000 ՀՀ դրամ վերջինիս կողմից իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով իր օգտին թողտվության և ապօրինի անգործության համար:

Բ․ Օ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Բ․ Օ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանը գործի վարույթն ընդունել է և նախնական դատալսումներ նշանակել 2026 թվականի հուլիսի 21-ին, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment