
Այսօր՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում Ռուբինյանց և Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում բախվել են «Yutong» մակնիշի տրոլեյբուսն ու «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոբուսի ուղևորներ, 27-ամյա Միլենա Հ-ն, 33-ամյա Մարինե Ա-ն և 41-ամյա Լուսինե Մ-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։
Ավտոբուսն ու տրոլեյբուսը հաշվառված են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի հաշվեկշռում։
Ավտոբուսը սպասարկում է թիվ 65, իսկ տրոլեյբուսը՝ թիվ 4 երթուղին։