Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան անօդաչու թռչող սարքերի անգարներին և ավիացիոն վառելիքի պահեստարանին։ Այս մասին հայտնել է ԻՀՊԿ-ի մամուլի ծառայությունը։
«Այսօր առավոտյան «Հաղթանակ-2» գործողության շարունակության շրջանակում և ագրեսորին պատժելու նպատակով ամերիկյան «Ալի աս-Սալեմ» ավիաբազային հասցված հարվածի հետևանքով ոչնչացվել են երկու անգար՝ նախատեսված անօդաչու թռչող սարքերի համար, ինչպես նաև ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների համար նախատեսված ավիացիոն վառելիքի պահեստարանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԻՀՊԿ-ում ընդգծել են, որ ամերիկյան ռազմական ենթակառուցվածքների դեմ հարվածները կշարունակվեն մինչև ԱՄՆ-ի ամբողջական դուրսբերումը տարածաշրջանից։